Չինացիները ՌԴ-ում կներկայացնեն «Սպարտակ» բալետը
Ռուսաստանում Չինաստանի Լյաոնինի բալետային թատերախումբն (Liaoning Ballet) իր շրջագայության ընթացքում կցուցադրի երկու բեմադրություն՝ Արամ Խաչատրյանի հայտնի «Սպարտակ» բալետն ու «Մուլանը»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ-ում շրջագայությունը մեկնարկելու է հունվարի 14-ից Պրիմորսկի երկրամասից:
Liaoning Ballet թատերախումբը ստեղծվել է 1980 թվականին և այսօր ամբողջ երկրում մեծ համբավ ունի: Խմբի պարացանկում ընդգրկված են դասական ներկայացումներ՝ «Կարապի լիճ», «Ժիզել», «Մոխրոտիկ», նաև իրենց սեփական բալետային բեմադրությունները: Խմբի արտիստները պարբերաբար համագործակվում են ՌԴ, ԱՄՆ, Իտալիայի, Կանադայի պարուսույցների հետ և բազմաթիվ անգամ միջազգային հեղինակավոր մրցույթներում արժանացել են մրցանակների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան