Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. դեկտեմբերը 2018թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը կրկնել է նախորդ նույն ժամանակահատվածի համապաատասխան ցուցանիշը:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.1-1.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշններն արձանագրվել են Հրազդան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան