Մարտի 13-ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը
Ծաղկաձորյան հավաքում հագեցած է անցնում ՀՀ բռնցքամարտի հավաքականի առօրյան: Մասնագիտականից բացի, տղաները բացօթյա մարզումներ են անցկացնում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Ձյան վրա վազքով հաղթահարում են միջին և երկար տարածություններ, բարձրանում Ալիբեկ լեռան գագաթը, « կռվում » ծանրաձողերի և կշռաքարերի հետ, իսկ մարզումների վերջում զբաղվում են լողով:
Հունվարի 7-ին է թիմը մեկնել Ծաղկաձորի մարզահամալիր:Պարապմունքներին մասնակցում են 23 մարզիկներ: Նրանք այնուհետև մարզումները կշարունակեն Երևանում:
Փետրվարի 2-ին հավաքականը կմեկնի Իվանո - Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա համատեղ մարզումներ կանցկացնի:
«Վերջին օրերին ընկերական –թիմային մրցամարտեր են նախատեսված նշած երկրների պատվիրակների հետ», - զրույցի ժամանակ ասել է հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:
Բռնցքամարտիկների հետ, համապատասխան հանձնարարականով, անհատական պարապմունքներ են անցկացնում անձնական մարզիչները: Թիմի անդամների ֆունկցիոնալ վիճակից գոհ է մարզական փորձառու բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը:
«Առայժմ դժգոհելու առիթներ չկան և ամեն բան ընթանում է մարզչական խորհրդի կազմած ծրագրով: Մարտի 13-ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Համանուն երկրորդ ստուգատեսը տեղի կունենա Ֆրանսիայում ` մայիսին: Յուրաքանչյուր քաշային կարգի համար կգործեն որոշակի չափանիշներ: Չափազանց դժվարին խնդիրներ պետք է լուծենք Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար: Ընդամենը վարկանիշային երկու մրցաշարում պարզ կդառնա նախապատրաստական փուլերում կատարած մեր աշխատանքի արդյունքը»,- իր խոսքը եզրափակել է Ռ.Մեհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա