Հասարակություն 16:45 10/01/2020 Հայաստան

Հայաստանի ազգային գրադարանի՝ տարվա ամենապահանջված գրքերը

Հայաստանի ազգային գրադարանում ամփոփել ու հրապարակել են տարվա ամենապահանջված գրքերը։ Դրանք  կարելի է բնութագրել «բազմաշերտ» բառով:

«Յուրաքանչյուր գիրք իր մասին անսպառ խոսելու ու վերլուծելու գայթակղության է տրամադրում, ինչից, իհարկե, կփորձենք հնարավորինս խուսափել: Հարկ է նշել, որ ամենամյա տասնյակի գրքերի մի մասը մեր ընթերցողի ուշադրությունը գրավեց նաև գրադարանում կազմակերպված միջոցառումների շնորհիվ. գրական նշանակալի երկերի ուշագրավ էկրանացումներ, գրական ընթերցումներ և այլն:

1.ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, «ԱՊՈՒՇՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

«Ապուշների ուղևորությունը» Հրաչյա Սարիբեկյանի երրորդ վեպն է, սակայն առաջինն է ժանրային առումով. հեղինակի բնորոշմամբ՝ երկաթուղային վեպ: Հերոսներին գնացքում տեղավորելը ինքնանպատակ չէ իհարկե. նախորդ դարի 90-ականների սկզբին հայ և ադրբեջանցի հոգեկան (հոգեբուժարանի) հիվանդներին գնացքներով տեղափոխեցին՝ փոխանակելու մտադրությամբ: Ի վերջո, գնացքով երկար ճանապարհ գնալը մի կողմից ասես սահմանափակում է ազատ տեղաշարժդ, մյուս կողմից էլ երևակայելու անսպառ հնարավորություն տալիս, եթե սակայն ճափորդողը հիմարանոցի ապուշը չի. «Ա'յ ապուշներ,-ասում է Դուռակի Արքան,- ետ քաշեք ձեր գլուխները: Իբր գլխներդ խելք կա, եղածն էլ ուզում եք քամին տանի»: Սարիբեկյանի մեղմասությունն ու նրբանկատությունը երևում է անգամ այստեղ, երբ նա խուսափում է գժանոց, գիժ բառերից՝ փոխարենը հիմարանոց և ապուշ մեղմ ու անմեղ բառերը գործածելով:

Այսպիսով, ընթերցողը հերոսների հետ գնացքով ուղևորության է մեկնում՝ պարզելու համար, թե ի վերջո ինչ է սպասվում այս տարաբախտ մարդկանց, ուր հասան, ուր կորան նրանք. «հանդիպակաց ուղղությամբ շարժվող երկու գնացք կայարան ժամանեցին միևնույն ժամանակ…»: Սակայն այդ ամբողջ ընթացքում ընթերցողի առաջ բազմաթիվ հարցեր են ծառանում ու անպատասխան մնում: Ահա բազմաշերտ վեպի մի օրինակ, որի վերլուծությունն այսօր մեր ու մեր ընթերցողի խնդիրը չէ:

Կարևորը՝ կրկին փաստենք, որ նորաստեղծ ժանրին ճգնաժամ չի սպառնում մի երկրում, որտեղ երկաթուղին արդեն երեք տասնամյակ է, ինչ «կյանքի ճանապարհից» վերածվել է լքված ու ժանգոտ մետաղակույտի: Ընթերցողի հետաքրքրությունը դրա անխոս վկայությունն է. թերևս բոլորիս մանուկ հոգում դեռ վառ է մանկական երկաթուղու առասպելը: «Ապուշների ուղևորությունը» արժանացել է Հայաստանի գրողների միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի անտիպ վեպի «Հայը 21-րդ դարի սկզբին» մրցանակին:

2. ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ, «ՎԱՐՊԵՏԸ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱՆ»

Բոլոր ժամանակների մեծագույն վեպերից մեկը՝ Բուլգակովի վերջին ու ամենահայտնի երկը, տարիներ շարունակ համաշխարհային բեսթսելլերների առաջին շարքերում է: «Վարպետը և Մարգարիտան» վեպ է վեպի մեջ: «Ձեր վեպն ընթերցել են,- ասաց Վոլանդը՝ դառնալով Վարպետին,- և լոկ մի բան են ասել, որ ցավոք սրտի ավարտված չէ… Է, ինչ արած, նա, ով սիրում է, պետք է բախտակիցը դառնա նրա, ում սիրում է»: «…Ո՞վ ես ի վերջո: -Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն». Գյոթեի ֆաուստյան տողերով սկսվող վեպը` Վարպետի և Մարգարիտայի մեծ սիրո պատմութjունը՝ միահյուսված հարակից սյուժեներով, բազմաշերտ, երկու՝ իրարից դարերով բաժանված ժամանակների և սյուժեների վարպետ միահյուսումով, Աստվածաշնյան սյուժեով և անցյալ դարի քսանականների Մոսկվայի պատկերներով, խիստ հետաքրքիր է ու գրավիչ, խոր ու առեղծվածային հմայքով լեցուն, ինչի շնորհիվ բուլգակովյան գրին երբևէ անտեսվածություն չի սպառնա: Բազում արժանիքներից բացի, վեպը հարուստ է դիպուկ բնորոշումներով ու արտահայտություններով, որոնք թևավոր խոսքի արժեք են ստացել, հանրահայտ «Ձեռագրերը չեն այրվում»-ից մինչև վեպի առաջին իսկ գլխի վերնագիրը. «Երբեք խոսքի մի բռնվեք անծանոթ մարդկանց հետ»:

3. ԽԱԼԵԴ ՀՈՍԵՅՆԻ, «ՕԴԱՊԱՐՈՒԿ ԹՌՑՆՈՂԸ»

Մի շնչով կարդացվող, մի շնչով գրված այս հուզիչ, անսահման մարդկային, համամարդկայի՛ն վեպն արդեն երկրորդ տասնամյակն է՝ գերում է ընթերցողների սրտերը: Ազգայինի ամենապահանջված գրքերի ցանկի 3-րդ տեղում հայտնված գիրքն աֆղանական ծագմամբ ամերիկացի գրողի առաջին վեպն է՝ ինքնակենսագրական տարրերով, ավելին, գիրքը գրողից առաջ է ընկել: Տարիներ անց վերադառնալով իր մանկության Քաբուլ՝ Հոսեյնին բառացիորեն ու զարմանալիորեն ականատես է լինում նույն տեսարաններին ու ապրում նույն զգացողությունները, ինչ իր հերոսը՝ Ամիրը:
«Պատմություններ կան, որոնք չեն պատմվում»: Սակայն պատմածն էլ բավական է, որ գլխովին մտնես պատումի մեջ, Ամիրի ու Հասանի հետ ձյուն-ձմեռով հաղթես օդապարուկ թռցնողների մրցույթում, անձնական ողբերգություն ապրես, հոգեմաշ ամոթով, մեղքի զգացումով, ափսոսանքով ապրես տարիներ շարունակ՝ առանց ներման հույսի, էթնիկ զտումներին ականատես դառնալով՝ քաղաքական խժդժություններից մազապուրծ՝ ճողոպրես մեծ հնարավորություների երկիր. «Ամերիկան ուրիշ էր, Ամերիկան գետ էր, մռնչալով անցնում էր՝ անցյալի նկատմամբ անտարբեր: Ես կարող էի անցնել այդ գետը, թողնել, որ մեղքերս խեղդվեն ջրի հատակին, ջրերն ինձ հեռու մի տեղ տանեն: Մի տեղ՝ առանց ուրվականների, առանց հիշողությունների, առանց մեղքերի»: Ամերիկացուն պատմության վերջն ասելը մահացու մեղք է, աֆղանացիներին հետաքրքրում է միայն վերջը, նրանք երջանիկ ավարտ են ակնկալում: Մեր ընթերցողը հասել է վերջին ու գիտի՝ օդապարուկ թռցնողի հոգին ազատ ճախրանքի է սովոր:

4. ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ, «1984»

Հայաստանի ազգային գրադարանում 2019 թվականին ամենակարդացված գրքերի ցանկի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Ո՞րն է ընթերցողին մշտապես գրավող վեպի գաղտնիքը, ինչո՞ւ առ այսօր «1984»-ը չի կորցնում հրատապությունը, ավելին, 20-րդ դարի երկրորդ կեսին լույս տեսած գրքի հանդեպ հետաքրքրությունը 21-րդ դարում անշեղորեն աճում է (իսկ Հայաստանում Օրուելի «1984»-ը և մյուս հակաուտոպիան՝ «Անասնաֆերման», ավելի շատ սկսեցին կարդալ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո): Այս հարցերի պատասխանը դեռևս նույն այդ 2018-ի մայիսին տվել է Օրուելի fanclub-ի չթագադրված արքան՝ Վեստմինսթերի համալսարանի զանգվածային լրատվամիջոցների պատմության պրոֆեսոր, Ջորջ Օրուելի հիմնադրամի տնօրեն Ջին Սիթոնը. «Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիան հաճախ անվանում են դժվարին ժամանակներում ապրողների տեղեկատու: Տոտալիտարիզմի սարսափները նկարագրող այս գեղարվեստական ստեղծագործություննը առաջվա պես խորապես ցնցում է ընթերցողին: Եթե անցյալ դարում Ջորջ Օրուելը բացեց մեր աչքերը՝ ցույց տալով՝ ինչպես են գործում երկակի ստանդարտներով առաջնորդվող, անհատի ազատությունը սահմանափակող, մարդուն վհատեցնող ու ցավ պատճառող և այլախոհությունը վերացնող տոտալիտար ռեժիմները, ապա մեր օրերին այս մարգարեական վեպը, որ գրվել է Երկորդ աշխարհամարտի ավարտից հետո՝ հետնապատկերում ունենալով պատերազմի ավերիչ հետևանքները, կարդում ենք այլ կերպ՝ ներքին տագնապով՝ փորձելով հասկանալ՝ որքան հեռուն են գնացել պետություններն ու առհասարակ, աշխարհը՝ մարդկությանը դժոխք տանող ճանապարհով»:

5. ՀՈՒՍԻԿ ԱՐԱ, «ԵՎ ՍԵՐԸ ԱՍԱՑ»

Գոնե այս անգամ
արտակարգ ոչինչ ինձ չի պատահել
գրելու համար:
Ես օր-օրի եմ ստույգ համոզվում,
որ կատակ բան չէ այս կյանքն ապրելը.
և մենք գրում ենք վախի տագնապից,
ոչ թե սիրելուց.
քանի որ չունենք մեզ պաշտպանելու
մեկ այլ տարբերակ:

Ազգային գրադարանի ընթերցողների շրջանում երկրորդ տարին անընդմեջ ամենապահանջված բանաստեղծ ճանաչված Հուսիկ Արայի այս ժողովածուում տեղ են գտել «Եվ սերը ասաց», «Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին», «Մենք անքնության չավարտվող կանչ ենք», «Փողոցի աղջկան» բանաստեղծական շարքերը և «Բուրմունքի հիշողությունը» պոեմը: Աստվածաշնչյան Երգ երգոցից ու Սաղմոսներից ոգեշնչված բանաստեղծը հաճախ սիրած էակին գովերգում է աղոթքի լեզվով ու հնչողությամբ, նրա տողերը զգացմունքների հեղեղ են: Ժողովածուն արժանացել է Գրքի երևանյան փառատոնի երկրորդ մրցանակին:

6. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ, «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ»

Էքզյուպերիի ծննդյան 120-ամյակին ընդառաջ՝ Ազգային գրադարանի ընթերցողներն ասես նվեր են մատուցում սիրելի գրողին և ապացուցում, որ նրա ամենահայտնի գործը երբեք գերադրական աստիճանից պակաս բնորոշումեր չի ընդունի. ֆրանսերենով գրված ամենաշատ կարդացվող ու վաճառվող գիրքն ամբողջ աշխարհում, ամենաբարի ֆրանսալեզու գիրքը, աշխարհի ամենաթարգմանված երկերից մեկը: Եվ իրոք գողտրիկ այս երկը երբեք չի կորցնում թարմությունը: Մեր գրադարանի չափահաս ընթերցողներն էլ հավանաբար Էքզյուպերիի գրքում փորձում են գտնել այն հարցերի պատասխանները, որ տվել են դեռ մանուկ հասակում ու մինչև օրս չեն բավարարվել ստացված պատասխաններով:

7. ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ, «ԱՊՈՒՇԸ»

Դժվար է ասել, թե Դոստոևսկու «Ապուշը» անցյալ տարվա ընթացքում հատկապես ինչով գրավեց մեր գրադարանի ընթերցողներին: Գուցե նաև նրանով, որ բարի ու մեծահոգի իշխան Միշկինն օժտված է այն նույն մարդկային որակներով, որոնք հոգեհարազատ են նրա տեսակը գնահատող մարդկանց, ովքեր չեն հանդուրժում կեղծիքն ու եսասիրությունը, նախանձն ու մեծամտությունը, դաժանությունն ու անտարբերությունը մերձավորի նկատմամբ:

Փաստը, որ գրողը վեպը սկսել և ավարտել է արտերկրում, մեկուսի մի բնակարանում ստերեոտիպներին գերի ցարական կայսրության հասարակությունից հեռու, խիստ օրինաչափ է: «Ապուշը» իրավամբ կարելի է համարել այլաբանական վեպ, որը լավագույնս նկարագրում է «խելքից պատուհաս» արտահայտության իմաստը: Ակնառու է հասարակության բացասական վերաբերմունքը յուրաքանչյուրի (այդ թվում, երկակի կյանքով ապրող Նաստյա Ֆիլիպովնայի) դրության մեջ մտնող ու բոլորին հասկացող իշխան Միշկինի հանդեպ, որի մեջ բանականության ու զգացմունքների պայքար է ընթանում, և որն ապրում է ասես ոչ թե այդ հասարակության մեջ, այլ նրանից վեր, ապարդյուն փորձելով փրկել օգնության կարոտ մարդուն, միևնույն ժամանակ, զգալով մարդկանց չարությունն ու համատարած կեղծիքը, թևաթափ է լինում:

Այդուհանդերձ, Դոստոևսկին իր հերոսների շուրթերով ընթերցողին լավատեսություն է ներշնչում, իսկ արդարության համար պայքարողներին՝ նորովի եռանդ հաղորդում: «Եթե մարդ շարունակ գնա ուղիղ, գնա երկար-երկար և անցնի ահա այն գծի հետևը, հենց այն գծի, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար, ապա այնտեղ է հարցի ամբողջ լուծումը, և անմիջապես նոր կյանք կտեսնես, հազարապատիկ ուժգին ու աղմկալի»:

8. ԿԱՄԻԼ ԼԸՄՈՆՅԵ, «ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՐԸ»

Լըմոնյեի վեպն այսօր կարող է պարզունակ թվալ և անգամ ժամկետանց՝ արծարծած թեմայի առումով, մյուս կողմից այն շատ ընթերցողների գրավում է հենց այդ նույն թեմայով՝ հերոսի սեռազգացական հույզերն ու տանջանքները, սադրիչ տողերն ու իրավիճակները: Մինչդեռ «Այս գիրքը ջղաձգում է և ցավ։ Նա տխուր է և մերկ, ինչպես սովը, ինչպես հիվանդապահը, ինչպես մորթազերծված դիակը։ Ես այն գրել եմ դառը տառապանքով, որպեսզի դառնությամբ ընթերցվի։ Եթե դուք այս գրքի մեջ միայն հաճույք եք փնտրում, այլևս մի շարունակեք կարդալ։ Փակեք այն, քանի դեռ ժամանակ ունեք, որովհետև այս գիրքը չի բավարարի ձեզ։ Եվ գուցե այն ամենն, ինչ ասվել է մինչև այս էջը, ոչինչ է՝ համեմատած այն ամենի հետ, որ դեռ պիտի ասվի»։

Ազգայինի ընթերցողն ինչ խոսք գնահատել է Բելգիական գրականության առանցքային գրողի, Բելգիայի «գեղարվեստական խիղճը» համարվող Լըմոնյեի գրքի արժանիքները, մարդու՝ բնությանը ներդաշն ապրելու ձգտումը, սեփական թերությունների, ամենակուլ կրքի դեմ պայքարը, որի հաղթանակին ավաղ ոչ մի կերպ չի նպաստում շրջապատը, հասարակությունը, կաթոլիկական դաստիարակությունը։ «Մարդը գերմարդկայնորեն ենթարկվում է արգելքները խախտելու հաճույքին: Նա անում է այն, ինչ արգելված է անել, և այդպիսով վկայում իր ազատությունը»:

9. ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ, «ԱՊՐԱԾ ԵՎ ՉԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ»

Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի առթիվ հրատարակված ժողովածուն համանուն վիպակից բացի ներառում է նաև «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Պետրոսյանը պատկերում է քաղաքային կյանքը, արծարծում երիտասարդությանը, նոր կյանք մտնող սերնդին հուզող խնդիրներ, և պատահական չէ, որ նա երիտասարդության սիրելի հայ գրողներից էր նախորդ դարավերջին և այդպես է նաև այսօր: Նրա հերոսը մեր օրերի մարդն է, մեր ժամանակակիցը, առօրյա, ընթացիկ վիճակներով ապրող հերոսը, նրա գրքի թեման կյանքն է՝ իր անընդմեջ շարժման մեջ ու ապագային միտված: «Ապրած և չապրած տարիներ»-ի լրագրող հերոսի հոդվածը չի տպագրվում թերթում՝ ժամանակի գաղափարախոսությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Իր՝ Պետրոսյանի գիրը միշտ ներդաշնակ է ժամանակի շնչին ու ոգուն, հոգեհարազատ նաև այսօրվա ընթերցողին:

10.ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ, «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Գրականության պատմության ամենահայտնի՝ կաֆկայական պոստմոդեռնիստական դատավարությունը գրվել է անչափ բարդ մի ժամանակաշրջանում. բավական չէր՝ 1914-ի հուլիսին թափ էր հավաքում Առաջին աշխարհամարտը, ի լրումն դրա Կաֆկան չեղյալ է հայտարարում իր նշանդրեքը: Այդ օրերի իր վիճակը նա համեմատում է դատապարտյալի կարգավիճակի հետ: Հրեական ծագմամբ գերմանալեզու գրողի կյանքն ու գործունեությունն էլ ասես մի տեսակ աբսուրդի թատրոն է: Ընդամենը 40 տարի ապրած գրողը կենդանության օրոք քիչ ստեղծագործություններ է հրապարակել՝ առանձնապես չգրավելով հասարակության ուշադրությանը։ Կաֆկան չի ավարտել իր երկարաշունչ վեպերից ոչ մեկը և այրել է իր ստեղծագործության շուրջ 90 տոկոսը: Սակայն 20-րդ դարի լավագույն, նորարար գրողներից մեկը շարունակում է գրավել ընթերցողին՝ մարդու դատապարտվածության ճշմարիտ, բնական ու միաժամանակ աբրսուրդ իր պատումով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}