Ամերիկուհին մեկ տարում երկու անգամ երկվորյակ է ունեցել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեստ-Պալմ-Բիչ քաղաքի բնակչուհին 2019 թվականին երկու անգամ երկվորյակ է ունեցել:
News.ru-ն, հղում անելով WPTV-ին, մեջբերել է կնոջ խոսքը, որ չորս որդիներն իր ջեքփոթն են:
Մարկն ու Մալախին ծնվել են 2019 թվականի մարտին, իսկ մայիսին կինն իմացել է, որ կրկին հղի է և կրկին երկվորյակ է ունենալու: Կայլեն ու Կալեբը ծնվել են դեկտեմբերի 27-ին: Բացի որդիներից, նա ունի նաև երեքամյա դուստր: Նորածիններից մեկն արդեն դուրս է գրվել ինտենսիվ թերապիայի բաժնից, տանն է: Նրա փոքրիկ եղբայրը դեռ հիվանդանոցում է: