Իրանը մեկնաբանել է Թրյուդոյի հայտարարությունը՝ Boeing-ին հրթիռով հարվածելու մասին
Իրանը Կանադայից և այլ երկրներից խնդրում է տրամադրել տեղեկատվություն՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի վթարի վերաբերյալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
Այս դիմումի պատճառը Կանադայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոյի և Բորիս Ջոնսոնի այն հայտարարություններն էին, որ ինքնաթիռը վթարը կարող էր լինել իրանական հրթիռը, որը արձակվել է ոչ դիտավորությամբ:
Իրանի ԱԳ դիվանագետը նաև հիշեցրել է, որ Իրանը նաև Ուկրաինայից է փորձագետներ հրավիրել՝ մասնակցելու ինքնաթիռի վթարի հետաքննությանը:
Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել էր հրթիռային հարձակման վարկածը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան