Քաղավիացիա․ Երևան-Թեհերան-Երևան չվերթը կայանալու է
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհերան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
«Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ։
Նշենք, որ Թեհրանում Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի վթարից և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո միջազգային մի շարք ավիաընկերություններ դադարեցրեցին չվերթները դեպի Իրան և Իրաքի օդային տարածքներով։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա. ՀՀ քաղավիացիա
- Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան