Ուկրաինական Boeing-ին խփել է իրանական հրթիռը․ Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ապացույցները վկայում են, որ իրանական հրթիռն է եղել ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառը, որ տեղի ունեցավ Թեհրանում հունվարի 8-ին։ Թրյուդոն նշել է, որ հարվածը «կարող էր լինել ոչ դիտավորյալ»: Այս մասին գրում է euronews-ը։
Ավելի վաղ նույն վարկածը ներկայացվել էր ամերիկյան լրատվամիջոցների կողմից՝ ԱՄՆ հետախուզության աղբյուրների վկայակոչմամբ: Թեհրանում վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ:
«Մենք տեղեկություններ ունենք տարբեր աղբյուրներից, ներառյալ դաշնակից երկրների ու մեր սեփական հետախուզության: Առկա տեղեկությունները վկայում են, որ ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռի կողմից»,-հայտարարել է Թրյուդոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ, իր կարծիքով, տեխնիկական անսարքությունը չի եղել Իրանում վթարի պատճառը։
Սակայն, ըստ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացրած առաջին տվյալների, օդաչուները թռիչքից անմկիջապես հետո տեխնիկական խնդիր են հայտնաբերել և նորից թեքվել են՝ Թեհրանի օդանավակայան վերադառնալու համար: Օդաչուները, սակայն, անսարքության մասին տեղեկություն չեն հայտնել։
Ավիացիայի անվտանգության մասնագետ Թոդ Քերտիսը վթարից անմիջապես հետո ասել էր, որ ուկրաինական ինքնաթիռը գտնվում էր շատ լավ վիճակում: Հետևաբար, այն փաստը, որ ինքնաթիռն ընկել է ու մասերի բաժանվել, խոսում է այն ինչ-որ ազդեցության մասին օդում կամ ցանաքում: Ինքնաթիռը 3 տարվա էր ու գնված անմիջապես Boeing-ից։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանում կործանված Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի վթարից զոհվեց 176 մարդ։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։ Հաղորդվել էր նաև 3 գերմանացիների զոհվելու մասին, սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն հերքեց լուրը։
Նշենք նաև, որ այդ նույն օրը Իրանն իր տարածքից հրթիռային հարձակումներ իրականացրեց Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղություն՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի գեներ Սուլեյմանիի սպանության։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան