Հայկուհի Խաչատրյան. Մասամբ եմ բավարարված գլխավոր դատախազի հետ հանդիպումից, կսպասենք արդյունքներին
Գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո դատախազության դիմաց ակցիայի մասնակից կանանցից Հայկուհի Խաչատրյանը հայտարարեց՝ մեզ խոստացան, որ գործը օբյեկտիվորեն քննվելու է։
«Հանդիպման մասնակիցներն ասացին՝ ցանկալի արդյունք ստանալու ենք, բոլորս էլ մի դաշտում ենք, բոլորիս նպատակն էլ մեկն է՝ գործի բացահայտումը»,-լրագրողների հետ զրույցում մանրամասներ հրապարակեց Հայկուհի Խաչատրյանը։
Նրա խոսքով, իրենք մասամբ են բավարարված հանդիպումից, կտեսնեն հանդիպման արդյունքներն ու կգնահատեն։
«Ես գլխավոր դատախազին հարցրեցի նաև տարածված այն լուրերի մասին, որ ինքը պարբերաբար հանդիպել է «Կուժ» ռեստորանում Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Նա ասաց՝ մատուցողը շփոթել է, նրա փոխարեն եղել է Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանը։ Բայց մենք գիտենք, որ Դիլբանդյանը արտաքինով նման չէ Արթուր Դավթյանին, խոսում է բարբառով, դրա հետ կապված ես իմ կասկասծները հայտնեցի։ Գլխավոր Դատախազն էլ ասաց, իր համար թասիբի հարց է, որոշ ժամանակ անց կապացուցի, որ չի հանդիպել, դեմքով չի տեսել Ռազմիկ Աբրահամյանին»,-պատմեց Խաչատրյանը։
Նրա խոսքով, իրենք մտադիր են ակցիան շարունակել դատարանի դիմաց՝ պահանջելով բավարարել Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ դիմումը։
Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր դատախազության դիմաց մի քանի կանայք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կալանավորել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։ Տարբեր տարիների ծննդաբերած կանայք համոզված են, իրենց երեխաները չեն մահացել, ինչպես հայտնել են իրենց բժիշկները, պնդում են՝ իրենց երեխաներն էլ ապօրինի կերպով որդեգրվել են։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
- Դատախազությունը դիմել է դատարան Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու համար
- Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է
- Ռազմիկ Աբրահամյանի կալանավորման գործով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկակացվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան