Տորոնտոյի ֆոնդային բորսան Լիդիան ընկերությանը հանել է բորսայի ցուցակներից
Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկանում ենք բորսայի կայքից, այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է:
Հիշեցնենք, որ 2018 թվականի կեսից բնապահպանները խոչընդոտում են «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի շահագործմանը՝ բնապահպանական և շրջակա միջավայրի վրա հանքի բացասական ազդեցության մտահոգությունների պատճառով։ Բնապահպանները նշում են, որ հանքի շահագործումը կործանարար ազդեցություն կունենա Ջերմուկի վրա։
Նշենք նաև, որ նոյեմբերին ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է:
Հարակից հրապարակումներ`
- «Ծաղկող» Սևանից մինչև Ամուլսար. բնապահպանական խնդիրներ, որոնց բախվեց Հայաստանը 2019-ին
- Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
- Ամուլսար. «Ձմեռացման աշխատանքները պատրվակ՝ պարտատերի հետ ժամկետները երկարաձգելու համար»
- «Ժողովուրդ». Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումներին մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է եղել
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը