Ղրիմի և Երևանի միջև նախատեսվում է կանոնավոր չվերթներ բացել․ «Ռիա Նովոստի»
Այս տարվա մարտից նախատեսվում է կանոնավոր չվերթներ բացել Սիմֆերոպոլի և Երևանի միջև։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի տուրիզմի, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը:
«Այս տարվա մարտից նախատեսվում է կանոնավոր թռիչքներ սկսել Ղրիմի և Հայաստանի միջև: «Икар» ավիաընկերությունն արդեն ստացել է կանոնավոր չվերթների համար համապատասխան թույլտվությունն ու համաձայնությունը Ռոսավիացիայից: Այժմ հարցը գտնվում է նախապատրաստման և հաստատման փուլում՝ ներառյալ թռիչքների ժամանակացույցն ու օդանավակայանների հետ համաձայնագրերը: Չվերթները նախատեսվում են շաբաթական երկու անգամ: Դրանից հետո արդեն ըստ պահանջարկի, բայց ոչ ավելի, քան շաբաթական 7 անգամ», - ասել է Չերնյակը:
Չերնյակը նաև նշել է, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև թռիչքները կլինեն առաջին կանոնավոր միջազգային չվերթները՝ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո:
«Սա լավ օրինակ կլինի Չինաստանի և Թուրքիայի, ինչպես նաև այլ երկրների և ավիաընկերությունների համար, և ավելի կամրապնդի Սիմֆերոպոլի օդանավակայանի միջազգային կարգավիճակը», - ասել է հանձնաժողովի ղեկավարը:
Նշվում է, որ ռուսական «Икар» ավիաընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին, սակայն 2015 թվականից ի վեր այն իրականացնում է թռիչքներ Pegas Fly առևտրային անվամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները