Մեգան Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից ու պարտականություններից հրաժարվելուց հետո մեկնել է Կանադա: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին: Հարրիի ու Մեգանի մամուլի քարտուղարը նույնպես հաստատել է այդ լուրը:
Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան միայնակ: Կանադայում է գտնվում նրանց ութ ամսական որդին, որը մի քանի օր դայակի հսկողության տակ է: Հարրին մնացել է Մեծ Բրիտանիայում, որպեսզի լուծի առաջացած ճգնաժամը իրենց՝ թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից ու պարտականություններից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վեց շաբաթ անցկացրել են Կանադայում, այդ ընթացքում նրանք չեն կատարել թագավորական ընտանիքի անդամի պարտականությունները: Հունվարի 7-ին զույգը վերադարձել է Մեծ Բրիտանիա, հաջորդ օրը հայտարարել թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից ու պարտականություններից հրաժարվելու մասին: Դուքսն ու դքսուհին նախատեսում են իրենք հոգալ իրենց բոոր կարիքները: Միաժամանակ նրանք հայտարարել են, որ շարունակում են աջակցել թագուհուն, չնայած ժամանակի մեծ մասն իրենց որդու հետ անցկացնում են Հյուսիսային Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
- Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
- Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հնարավոր է խախտեն ավանդույթը
- Մեգան Մարքլը պոդիում է բարձրացել
- Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ կինո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին