Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է 0.4 տոկոս
Արցախի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. դեկտեմբերը 2018թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.8 տոկոս։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Ըստ վիճակագրության՝ 2019թ. դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ԱՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) ապրանքների գներն աճել են 1.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.1 տոկոսով:
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում` 100.1 տոկոս, Ասկերանում` 102.0 տոկոս, Հադրութում` 100.3 տոկոս, Մարտակերտում` 100.2 տոկոս, Մարտունիում ` 101.6 տոկոս, Շուշիում ՝ 100.9 տոկոս, իսկ Բերձորում՝ 99.3 տոկոս:
Վիճակագրության համաձայն, 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4 տոկոս, այդ թվում սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 100.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.9 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.1 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա