Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրին
Բրիտանացի օսկարակիր դերասան Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինի 70-րդ կինփառատոնի ժյուրին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայտնի կերպարները, որոնք մարմնավորել է Ջերեմի Այրոնսը և նրա անփոխարինելի ոճն ուղեկցել են ինձ իմ կինեմատոգրաֆիստական ճանապարհորդության ընթացքում և ցուցադրել մարդկային բնավորություն բարդությունները»,- հայտարարել է փառատոնի գեղարվեսական ղեկավար, իտալացի կինոքննադատ Կարլո Շատրիանը:
Դերասանն ասել է, որ շատ ուրախ է, մեծ պատիվ է գլխավորել Բեռլինի կինոփառատոնի ժյուրին:
«Այդ փառատոնով ես վաղուց եմ հիանում և որը միշտ հաճույքով եմ այցելել: Ինձ համար հատկապես հաճելի է մասնակցել փառատոնին Բեռլինում»,- ասել է Ջերեմի Այրոնսը:
Այրոնսը խաղացել է «Լոլիտա», «Ֆրանսիկանա լեյտենանտի կինը» և այլ ֆիլմերում: 1991 թվականին որպես լավագույն դերասան «Օսկար» է ստացել «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում մարմնավորած դերի համար:
Բեռլինի 70-րդ փառատոնը կայանալու է փետրվարի 20-ից մարտի 1-ը: