Կխաղա՞ Բրեդ Փիթը «Օուշենի տասնչորս ընկերը» ֆիլմում
Հայտնի դերասան Բրեդ Փիթը ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ չի նկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերը» ֆիլմի շարունակությունում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Independent-ին:
«Հիմա կյանքում իմ նպատակները շատ պարզ են՝ լինել երջանիկ, առողջ և փորձել չհայտնվել այնպիսի ֆինանսական իրավիճակում, երբ ստիպված նկարահանվեմ «Օուշենի տասնչորս ընկերը» ֆիլմում,- կատակել է դերասանը:
Նա ստացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակը ռեժիսոր Տարանտինոյի «Մեկ անգամ Հիլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար:
Բրեդ Փիթը նկարահանվել է «Օուշենի տասնմեկ ընկերը» ֆիլմում 2001 թվականին և ֆիլմի երկու հաջորդ մասերում: Վերջին շրջանում դերասանն ավելի ընտրողաբար է մոտենում դերերին և մեծ ժամանակ տրամադրում պրոդյուսերական նախագծերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին