Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է. Թաթոյան
Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։
Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում։
Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որպես իմ գործընկեր, կարևոր ներդրում է ունեցել մեր ծրագրերի իրականացմանը։
Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք»,- գրել է ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը՝ կապված Մարալիկի ծննդատան փակման հետ, լայն քննարկման առարկա էր դարձել ։ Նա ասել էր, որ այնպիսի տպավորությունն է՝ հիմնարկը մտածված երկու տնօրեններով և նախարարությունով տանում են փակման։ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե Սոֆյա Հովսեփյանը ժամանակին փոխմարզպետ էր և կարող էր զբաղվել խնդրի լուծմամբ, ինչին ի պատասխան պատգամավորը մեղադրանքներ էր հնչեցրել նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հասցեին:
Կարեն Սարուխանյանը նույնպես մեկնաբանություն էր թողել՝ Սոֆյա Հովսեփյանին մեղադրելով սուտ խոսելու մեջ: Այնուհետև նա իր գրառման մեջ Սոֆյային խորհուրդ էր տվել։ «1.Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով, 2.Ամուսնացիր՝ կանցնի»,- գրել էր Սարուխանյանը՝ գրառումն ավարտելով սմայլիկով։
Նշենք նաև, որ քիչ առաջ Կարեն Սուրախանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել Սոֆյա Հովսեփյանից՝ նրան ամուսնանալու խորհուրդ տալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան