Թեհրանում վթարված ինքնաթիռի սև արկղը կուղարկվի Ֆրանսիա ՝ ապակոդավորման
Հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում Իրանի կողմից պատահաբար գնդակոծված «Ուկրաինա միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի սև արկղը կուղարկվի Ֆրանսիա՝ գաղտնազերծվելու: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «ՏԱՍՍ» գործակալությանը։
Ավելի վաղ, Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Պրիեստայկոն հայտարարել էր, որ իրանական կողմը ուկրաինացի փորձագետների համար հասանելի է դարձրել սև արկղերի պարունակությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։