Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը
Ուկրաինական Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որը կործանվել է Թեհրանի մոտակայքում, պատահաբար է խոցվել՝ մարդկային սխալի հետևանքով: Այս մասին նշված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Գլխավոր շտաբից նշել են, որ ինքնաթիռը խոցել են, քանի որ այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով: Ինչպես նշված է հայտարարության մեջ, դա տեղի է ունեցել «մարտական բարձր պատրաստության պայմաններում», ինչը կապված է Իրաքում ԱՄՆ ռազմակայանների հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:
Նշենք նաև, իր հերթին, Թվիթերի իր միկրոբլոգում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը գրել է, որ մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։ Նա նաև ցավակցություն և ներողություն է հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական Boeing-ին խփել է իրանական հրթիռը․ Կանադայի վարչապետ
- Քաղավիացիա․ Երևան-Թեհերան-Երևան չվերթը կայանալու է
- Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
- Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ օր առաջ եղել է Երևանում
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան