Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը հայտարարել է, որ արքայական ընտանիքի հավաքածուից հեռացրել է Սասեքսի դուքս և դքսուհի Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները։ Այս մասին գրում է CNN-ը։
Թանգարանն այս որոշումը կայացրել է Մեգանի և Հարիի ցնցող հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ իրենք որոշել են հրաժարվել արքայական ընտանիքի պարտականություններից ու լինել ֆինանսապես անկախ։
«Այսօրվանից Մադամ Տյուսոյի թանգարանի արքայական հավաքածուից հեռացվել են Մեգանի և Հարրիի մոմե արձանները»,- հայտարարել է թանգարանն ու նշել, որ կհետևեն իրադարձությունների զարգացմանը։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Հարրին ու Մեգանն իրենց այս որոշումը չեն քննարկել ընտանիքի անդամների հետ։ Թագուհի Ելիզավետային Հարրին վերջին պահին է տեղեկացրել որոշման մասին, սակայն թագուհին չի կարողացել համոզել թոռանը՝ զերծ մնալ հայտարարությունը հրապարակելուց։ Հարրիի հայրն ու եղբայրը՝ արքայազն Չարլզն ու արքայազն Ուիլյամը պատրաստված հայտարարության մասին իմացել են զույգի ինստագրամում հայտնվելուց ընդամենը 10 րոպե առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին