Մահացել է Օմանի սուլթանը, որը երկիրը ղեկավարել է 50 տարի
Օմանի սուլթանը՝ Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդը, որը ղեկավարում էր 1970 թվականից, մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Սուլթանը 80 տարեկան էր։
Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, 40 օրով խոնարհվել են պետական դրոշները։
Սուլթանը ժառանգներ չունի, ուստի նրա զարմիկը` Հայսամ բեն Թարեք ալ Սաիդ, որը Օմանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարն է, նշանակվել է Օմանի նոր սուլթան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է