Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ցավակցություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկրի զինված ուժերը սխալմամբ գնդակոծել են ուկրաինական ինքնաթիռը՝ կասկածելով Միացյալ Նահանգներից հարվածի։ Այս մասին գրում է ria.ru-ն։
«Ամերիկյան ագրեսոր ռեժիմի սպառնալիքների և գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունից հետո, իրանական ազգի ահաբեկման պատճառով՝ Իրանի զինված ուժերը նախազգուշացվել են պաշտպանվել ԱՄՆ հնարավոր հարձակումներից»,- ասված է Ռոհանիի հայտարարությունում։
Իրանի նախագահը նշել է, որ դժբախտաբար, մարդկային գործոնը և սխալ գործարկումը հանգեցրել են մեծ աղետի, ինչը ցավալի է. «Որպես Իրանի նախագահ, ցավակցում եմ այս աղետի զոհերի ընտանիքներին»:
Նա հավելել է. «Այս աններելի սխալի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը պետք է լիովին ճանաչի մեղքը «Բոինգի» կործանման համար. Զելինսկի
- Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին