Վրաստանում կարգելվի մեքենայի ղեկը տեղափոխելը
2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։ Այս մասին գրում է «Ալիք»-ը
«Մասնավորապես՝ աջ ղեկային մեխանիզմով ներմուծված մեքենաների համար վարորդները պետք է պահպանեն նախնական դիրքը, հակառակ դեպքում ապրիլի 1-ից հետո տեղափոխված ղեկային համակարգով մեքենաները չեն կարողանա տեխզննում անցնել։
Ըստ վերգետնյա տրանսպորտի գործակալության՝ արգելքը տարածվելու է այն մեքենաների համար, որոնք 2020-ի ապրիլի 1-ից հետո առաջին անգամ են գրանցվելու։ Մինչ այդ գրանցված մեքենաները տեխզննում կանցնեն առանց խնդիրների»,-հայտնում է լրատվամիջոցը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան