2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 14.4%
2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 19.9% գնաճերը:
Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 19.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում էլ 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.7% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ`4.9% գնաճ:
2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.4%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.3 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին