2019 թ-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձվի, հացաբուլկեղենի գներն աճել են
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:
Ըստ աղբյուրի՝ նշված ժամանակահատվածում՝ 2019 թ-ի դեկտեմբերին 2018 թ-ի դեկտեմբերի համեմատ ձվի գինը համեմատ նվազել է 4.0%-ով, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.1% գնաճ:
Ինչ վերաբերում է հացաբուլկեղենին և ձավարեղենին, 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.9%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.9% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ`0.3% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ, ինչը ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճի արդյունք է:
2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ արձանագրվել է 12.4%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 5.6% գնանկում:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում:
Վիճակագրության համաձայն, մսամթերքի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.4%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% գնանկում:
2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում արձանագրվել է 0.1% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին