Բրիտանիայի թագավորական ընտանիքն այսօր արտակարգ հանդիպում կանցկացնի «Մեգզիթի» հարցով
Այսօր Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-ը արտակարգ հանդիպում է անցկացնելու արքայական ընտանիքի ամենահավատարիմ ներկայացուցիչների հետ: Բուքինգհեմյան պալատին անհրաժեշտ է հնարավորինս շուտ մշակել ռազմավարություն և մարտավարություն, այն բանից հետո, երբ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվեցին թագավորական ընտանիքի անդամի պարտականություններից։ Այս մասին գրում է euronews-ը։
Հանդիպումը տեղի է ունենալու Սանդրինգեմ քաղաքում, որտեղ գտնվում է թագուհու նստավայրը: Հաղորդվում է, որ բացի Ելիզավետա թագուհուց և արքայազն Հարիից, հանդիպանը կմասնակցեն թագաժառանգ արքայազն Չարլզը և արքայազն Ուիլյամը: Սասեքսի դքսուհի Մեգանը հեռախոսով է մասնակցելու քննարկումներին, քանի որ նա Կանադայում է:
Հանդիպմանը կքննարկվեն նաև ֆինանսական նվիրատվության գումարը, որը արքայազն Չարլզը զույգին հատկացնում է անձնական պահուստից, արքայական կոչումները, արդյո՞ք նրանց թույլատրվում է գործարքներ կնքել արքայական ընտանիքի անունից, և եթե այդպես է, ինչ չափով, հայտնում են լրատվամիջոցները:
Դիտորդները քննադատում են Հարրիի և Մեգանի որոշումը՝ հիշեցնելով, որ մինչ այժմ ոչ ոք չի հաջողվել «կես դրույքով» լինել բրիտանական թագավորական ընտանիքի անդամ:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
- Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
- Արքայազն Հարրին խոստովանել է՝ ինքն ու արքայազն Ուիլյամը «տարբեր ուղիներով» են շարժվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին