Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ
Հունվարի 13 –ից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոր մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքը սկսեցին Հայաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները : Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Մարզիչները շեշտը կդնեն տղաների ֆիզպատրաստականության որակները բարելավելու վրա: Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը , նպատակով, որ հաջողության հասնեն մայրաքաղաքում փետրվարի 9-15 -ը անցկացվելիք համապետական առաջնությանը: Այդ մրցաշարում զուգահեռաբար հանդես կգան նաև ծանրորդուհիները, ովքեր մինչ այդ նախապատրաստական առաջին հավաքը և մարզումները կանցկացնեն Օլիմպավանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում