Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան զոհեր ու վիրավորներ
Հալեպի արևմտյան շրջանները նախօրեին կրկին ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծումների թիրախ են դարձել։
Ինչպես գրում է Արևելքը, տասնյակ հրթիռներ են ընկել խաղաղ բնակչության Շիրխան, Ալ Նիլ, Սապիլ, Թրշին, Շահպաս, Ճտայտե և այլ թաղամասերի վրա։
Նշվում է, որ գրոհների հետևանքով զոհվել է 3 մարդ, 3-ն էլ ծանր վիրավորվել է։
Արևելքի հաղորդմամբ, ռմբակոծությունները բավական հեռու են հայկական շրջաններից, որտեղ այս պահին խաղաղ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան