Փետրվարից Հայաստանը մաքսային ներկայացուցիչ կունենա Լարսում
Վերին Լարսի անցակետում շուտով Հայաստանը կունենա իր մաքսային ներկայացուցիչը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ՊԵԿ ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն, և Դավիթ Անանյանը կարծում է, որ հունվարին արդեն նրա նշանակումը կլինի, իսկ փետրվարից Հայաստանը կունենա իր ներկայացուցիչն անցակետում։
«Գործնականում մեր ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չունենք, ամեն դեպքի համար համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել, բայց առանց ներկայացուցիչ դա ավելի շատ ջանք է պահանջում»,- ասաց Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում:
Նշենք նաև, որ ՀՀ կառավարության 2019 թ-ի դեկտեմբերի 12-ի նիստում հավանության արժանացավ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագծին։
Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ։
Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվելու է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում՝ Վլադիկովկասում, ինչը Վերին Լարսի մաքսային կետից 20-25 կիլոմետր է հեռու։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
- ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում