ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդի և Աչաջուրի ծննդատների փակման առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մասնավորապես, Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են նաև համապատասխան բուժանձնակազմերի բողոքները։
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն և համապատասխան մարզպետարաններ։
Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։
Ավելի վաղ Մարալիկի ծննդատան փակման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ, ինչպես նաև գրավոր հարցում է ուղարկել։
Հարակից հրապարակումներ`
- Եղվարդցիները հիվանդանոցի տարածքում կհավաքվեն նաև վաղը
- Եղվարդցիներ. Ճամփա փակեցինք, նստացրեցինք վարչապետ ու դեպուտատ, որ մեր երեխաների համար լավ լինի, բայց վատ է լինում
- Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
- Մարալիկի փակված ծննդատանը բժիշկները անվճար են աշխատում
- «Երբ որ ժողովուրդը պետք է լինում, օգտագործում են, իսկ երբ պրծնում են, ժողովրդին սրբում, լցնում են ջուրը»
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ
- Մարալիկցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին