Վենետիկում հիմա էլ ջուրը պակասել է
Վենետիկում ուժգին ջրհեղեղից շաբաթներ անց ջրանցքները չորացել են։ Վեստի.ռու կայքը, հղում անելով Corriere del Veneto-ին, գրում է, որ ջրի մակարդակը ծովի մակարդակից կես մետրով ցածր է։ Մեծ կենտրոնական ջրանցքները դեռ գործում են, փոքր ջրանցքները ծանծաղուտի են վերածվել:
Հիշեցնենք, որ 2019 թ. նոյեմբերի կեսերին Վենետիկում ջուրը բարձրացել էր ռեկորդային մակարդակի: Նման բան տեղի էր ունեցել 1872 թվականից հետո առաջին անգամ: Այդ պատճառով զբոսաշրջիկների համար փակվել էին շատ թանգարաններ, քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Սուրբ Մարկ հրապարակը և Սուրբ Մարկոսի տաճարը, նույնպես անհասանելի էին նրանց համար:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Ծննդյան նախօրեին Վենետիկը կրկին հեղեղվել է ջրով
- Վենետիկում «ջրի բարձր մակարդակը» և լրագրողները վախեցնում են զբոսաշրջիկներին
- Վենետիկ. Օպերայի առաջնախաղը կայացել է
- Վենետիկում ջրհեղեղից փրկել են Վիվալդիի արժեքավոր ձեռագիրը
- Փաշինյանը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի հետ
- Վենետիկը վերականգնելու համար ռուսները հավաքել են 1 միլիոն եվրո
- Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի մաքրում
- Վենետիկը ծնկի է եկել
- Հեղեղված Վենետիկը
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի