Տիգրան Հեքեքյան. Երբ եղավ հեղափոխությունը, երկրորդ հարկն էին սարքում, արագ–արագ հինգ հարկն էլ սարքեցին
««Հին Երևան» նախագիծը վաղուց վերածվել է բիզնես նախագծի, դարձել է 5 հարկանի շենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Նրա խոսքով, վաղուց որոշվել է, որ ոչ մի թանգարան, մշակութային ոչինչ չի լինելու այդտեղ, միայն հյուրանոց, սրճարան, ռեստորան, վարձակալվող տարածքներ:
«Սնկի նման այնտեղ աճում են հինգհարկանի շենքերը, ոչ ոք բան չի ասում, մինչդեռ ասում էին երկու հարկանի շենքեր են լինելու»,- ասաց Տ.Հեքեքյանը:
Մաեստրոն նշեց, երբ որ եղավ հեղափոխությունը, ընդամենը երկրորդ հարկն էին սարքում, արագ –արագ հինգ հարկն էլ սարքեցին:
«Նոր Հայաստանում էլի շարունակվում են ապօրինություններ: Իհարկե, նախարարությունն է այս ամբողջը վերահսկում, բայց, ինձ թվում է, ինչ որ օրենսդրական պակաս կա, այս մարդկանց ձեռքում լծակ չկա, դիմում են ոստիկանություն, ոչինչ չի լինում»,- ասաց Տիգրան Հեքեքյանը:
Ասուլիսին ներկա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունից հետո, որ այլևս որևէ հուշարձան չի քանդվելու, այդպես էլ եղել է:
«Նկատի չունենք փլուզվելու դեպքը, այլ քանդել՝ բուլդուզերով քանդել»,- իր ասածը հստակեցրեց նա:
Տ. Հեքեքյանն արձագանքեց. «Այսինքն ստացվում է՝ կարելի է այնպես անել, որ ինքն իրեն քանդվի, բայց այդտեղ մենք մեղք չունենք»:
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է դեռ 2019 թ. հունվարի 11-ին: Հենց այդ շենքոի, անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։ Մինչ այս պահը շենքը դեռ նույն վիճակում է, թեև պատկան մարմինները հայտարարել էին, նույնիսկ պայմանագիր կնքել, որ այն վերականգնվելու է:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է
- Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- Ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը
- 120-130 մլն դոլար` «Հին Երևան» ծրագրի իրականացման համար
- «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
- Երևանի գլխավոր ճարտարապետը` «Հին Երևան» նախագծի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը