Ֆրանսիան ու Ռուսաստանը ցանկանում են պահպանել Իրանի միջուկային գործարքը
Ֆրանսիան ու Ռուսաստանը համատեղ ցանկություն ունեն պաշտպանել Իրանի միջուկային գործարքը։ Այս մասին նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նախօրեին, ինչպես գրում է reuters-ը, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հաատեղ Իրանին կոչ էին արել վերադառնալ 2015թ-ին կնքված Իրանի միջուկային գործարքին և ամբողջությամբ հետևել համաձայնագրին։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային գործարքը վտանգվեց, երբ ընտրվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային ծրագրից դուրս գալու մասին։ Օրերս էլ, Իրանի կողմից Իրաքում ամեիկյան 2 ռազմաբազաների հրիթռակոծումից հետո Թրամփը հայտարարեց, որ ժամանակն է, որ ԵՄ երկրները և միջուկային ծրագրի մյուս կողմերն ամբողջությամբ հրաժարվեն 2015թ.-ի գործարքից ու Իրանից պահանջեն նոր բանակցություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին