2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են
2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.4 % գնաճ, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի, խոշոր կենցաղային սարքերի, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.1%, դեղագործական ապրանքների՝ 0.2%, վառելանյութի և քսայուղերի՝ 0.3%, կահույքի և կահավորանքի, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, ոսկերչական զարդերի՝ 0.4%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահկարասու 0.7% գնաճ:
Միաժամանակ, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 1.1%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.3%-ով, գրասենյակային պարագաներինը՝ 0.1%-ով, իսկ հագուստի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.1% և 1.8% գնաճ: 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5.6% և 5.4%-ով, իսկ հունվարդեկտեմբերին 2018թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 6.7% և 3.2%-ով: