Շոու-բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները. Դավիթ Անանյան
Եկամուտները հայտարարագրող շոու-բիզնեսի ներկայացուցիչների թիվն աստիճանաբար ավելանում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Եթե չեմ սխալվում, իր եկամուտները հայտարարագրել է շոու-բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Դավիթ Անանյան կարևորեց այն հանգամանքը, որ մարդկանց մոտ առաջացել է հարկեր վճարելու եթե ոչ մշակույթ, ապա գոնե հետաքրքրություն։ «Եթե տարիներ շարունակ մարդիկ չեն մտածել, որ հարկ վճարելը պետք է և անհրաժեշտ, այսօր արդեն կան մարդիկ, որ հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտականությունների կատարումով»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։