11:04 13/01/2020

Վտանգելով ուսադիրի պատիվը

Գլխապտույտ արագությամբ իրար հաջորդող լուրերի հորձանուտում ժամանակ չի լինում խորությամբ ըմբռնել նույնիսկ արտառոց երևույթների ծագման ու տարածման պատճառները։

Օրինակ, ամիսներ շարունակ գրեթե անընդհատ հաղորդումներ են հայտնվում անչափահասների շրջանում հերթական դանակահարության կամ ծեծկռտուքի մասին։ Մինչև ուզում ես վերլուծել-հասկանալ, թե ինչ պատճառով են դեռահասներն այսքան չարացել և ինչու են նրանց փոխհարաբերություններն ավելի հաճախ հանցագործ ընթացք ստանում, մեկ էլ բլինչիկը-զուգարանը-արտաամուսնական կապերը խառնում են մտքերդ։

Նախորդ տարին ավարտվեց կառավարության ղեկավարի կողմից բնակչության խոհանոցներ մտնելով, նոր տարին սկսվեց սանհանգույցների թեմայով, հետո սահուն անցում կատարվեց ՍԴ դատավորների ննջարաններ․․․ Լրիվ հիշեցնում է Սովետական շրջանի պիոներական ճամբարների հումորային մի կարգախոս՝ «Երեխանե՛ր ճաշարան, ճաշարանից՝ զուգարան, զուգարանից՝ ննջարան»։ Մտածում էին էլի «քարեդարյա» Սովետում անչափահասների կյանքը հետաքրքիր դարձնելու համար, ինչը չես ասի 2019-20թթ Հայաստանի կառավարության մասին, ովքեր միայն փակել գիտեն՝ մանկատունը, գիշերօթիկը, մանկապարտեզի ներառնական խումբը, անգամ ծննդատունը․․․ Ստացվում է՝ երեխաներն այլևս մեր ապագա՞ն չեն, թե՞ այդ հաստատություններում տեղ գտած թերությունները վեր հանելու և վերացնելու համար կառավարությունը ֆինանսական ու կադրային ռեսուրս չունի։

Դե, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ԱԱԾ-ն լրջորեն սատանա է փնտրում, իսկ ոստիկանությունը ՍԴ անդամների սիրավեպերն է պեղում, ապա աչքաթող արված դեռահասներն էլ բնականաբար իրենք իրենց հարցերը դանակով կլուծեն։ Մանկամիտ պետք է լինել մտածելու համար, որ հանրապետությունում երկու տարի անընդմեջ շիկացվող թշնամանքի մթնոլորտը կշրջանցեր երեխաներին, որոնց այսօրվա վարքագիծն էլ դառնալու է վաղվա հասարակության պատկերը։

Նման իրավիճակում մեկ հարց հանգիստ չի տալիս՝ ինչպե՞ս կարողացան այս աստիճան ցածրանալ մեր ազգային անվտանգությունն ապահովելուն կոչված անձինք ու կառույցները, որ իրենց բուն գործը թողած լծվել են պետականաքանդ Սորոսի ծրագրերն իրականացնելուն օգնող անբարոյական շանտաժներին՝ տաք-տաք կոմպրոմատներ թխելով ՍԴ դատավորների վրա։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելուն պարտադրելու շրջանակներում, սպառնացել են նրանցից երկուսի դեմ վարկաբեկող նյութեր հրապարակել։

Հետաքրքիր է, իրավապահների մոտ հարց չի ծագում, թե էդ ի՞նչ կարևոր ռազմավարական հարց են լուծում՝ ուրիշի անկողինը քրքրելով։ Հաստատապես, համապատասխան մարմինները սովորական քաղաքացուց հազար անգամ լավ գիտեն, որ ՍԴ դատավորները Հայաստանի թշնամիները չեն, որոնցից ազատվելու բոլոր միջոցներն ընդունելի կլինեն։ Հետևաբար, ինչո՞ւ են մտնում պարտադրած խաղի մեջ՝ վտանգելով ուսադիրի պատիվն և հարցականի տակ դնելով տղամարդկային համերաշխություն կոչվածի էությունը։

Մի՞թե հայ տղամարդուն սազական է ուրիշի անձնական տարածքում քուջուջ անելը։ Հայ տղամարդը 4-րդ դարի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանն է, ով ճակատամարտում ջախջախելով Շապուհի բանակը և գերելով պարսից արքայի ողջ կանանոցը՝ պատվով նրանց հետ ուղարկեց Տիզբոն։ Ահա արդեն 17 դար հիշվում է այդ տղամարդկային արարքը։ Հիմա մի՞թե այնքան է մանրացել-ճղճիմացել հայ տղամարդը, որ ինչ-որ տարակուսելի հրամաններին ընդդիմանալու ուժ չունի։ Ուրիշի ընտանիքներ ներխուժելու միջոցով նպաստելով ինչ-ինչ քաղաքական ծրագրեր իրականցնելուն՝ չե՞ն մտածում, որ նույն սլաքը հենց իրենց դեմ է ուղղվելու։ Սա այն դեպքերից է, երբ որևէ մեկի չի փրկելու «ես հրաման էի կատարում» արդարացումը։ Ու նաև, բացելով կոմպրոմատային պայքարի պանդորայի արկղը՝ ողջ հանրապետությունը գրաված ատելությանը կգումարվեն նաև կեղտն ու գարշահոտությունը․․․

Ի վերջո, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս իշխանություններն աթոռին կմնան մինչև Սահմանադրական դատարանը կամակատարներով համալրելը։ Ենթադրենք ՍԴ կազմը փոխեցին, բայց շատ կարճ ժամանակ անց էլ իրենք իշխանությունից զրկվեցին․․․ իմաստը ո՞րն է լինելու։ 2050թ-ի մասին հեքիաթներ հորինելով հանդերձ չե՞ն տեսնում, որ ամեն նոր օրը մոտեցնում է իրենց հեռացման ժամը, քանի որ ամեն նոր արարքն ավելի ցածր է, քան նախորդը։ Իսկ կյանքը և այլ երկրների փորձը ցույց են տվել, որ շարունակական նենգությունները չեն ներվում անգամ կուռքերին, և զանգվածների հիացմունքը ցասումի վերածվելով՝ քշում-տանում է նրանց։


Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}