Ավստրալիա.Հրդեհները չեն դադարում
Ավստրալիայում դեռ 2019-ի աշնանից մոլեգնող հրդեհներից զոհերի թիվը հասել է 28-ի։ Զոհերից 5-ը հրշեջներ են, որոնք պայքարել են բնական աղետի դեմ։ Եվրանյուզի հաղորդմամբ, նրանց հիշատակին շաբաթ Սիդնեյի օպերային թատրոնում միջոցառում է կազմակերպվել։ Ավստրալիայի վարչապետը ցավակցել է զոհերի հարազատներին։
«Սա սարսափելի ողբերգություն է։ 28 մարդ հրդեհների զոհ են դարձել։ Եվ մեր մտքերն այն մարդկանց հետ են, որոնց համար սրանք կդառնան հիշատակի օրեր»,- ասել է նա։
Չնայած իրականացվող միջոցառումներին, հրդեհները չեն դադարում։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 8 միլիոն հեկտար անտառ, վառվել է ավելի քան 2000 տուն։ Տարբեր գնահատականներով, հրդեհներից սատկել են շուրջ մեկ միլիարդ կենդանի։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայում որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ
- Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ
- Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ավստրալիան դիտավորյալ հրդեհելու համար
- Ավստրալիայի ժողովրդին լիակատար համերաշխություն եմ հայտնում. Մնացականյան
- Ավստրալիայի հրդեհները՝ հայ նկարչուհու մարմնին
- Ավստրալիա. Անձրևն էլ չի օգնում
- Զանգվածային տարհանում Ավստրալիայում
- Ավստրալիայում հրշեջները չեն կարողանում վերահսկել հրդեհները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան