Խորվաթիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտի մասին
2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Խորվաթիան 18-րդ երկիրն է, որ տեղեկացրել է ԵՄ-ին: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիդերլանդների Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- ԵՄ պաշտոնյա․ Մենք ոչինչ չենք պարտադրում, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ձերն է այնքան, որքան մերն է
- Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին