Բրազիլիայում անցկացվում է «Դաջվածքի շաբաթ»
Դաջվածքների տասնյակ հազարավոր սիրահարներ հավաքվել են բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ մասնակցելու «Դաջվածքի շաբաթվան»։ Եվրանյուզի հաղորդմամբ, աշխարհի բազմաթիվ երկրներից ավելի քան հազար վարպետ այդտեղ մասնակցում են ցուցահանդեսների, շնորհանդեսների և վարպետության դասերի, ցուցադրում են իրենց արվեստը հենց հանդիսատեսի աչքի առաջ։
Մասնակիցների միջև տարբեր կատեգորիաներում անցկացվում է 27 մրցույթ։
Բրազիլիայում դաջվածքները գնալով ավելի են տարածվում, այնտեղ այժմ գործում է ավելի քան 200 հազար ստուդիա։