Տաթևիկ Ռևազյան. Մեր բախտն է, էլի
«Վաղվա մեր չվերթի հետ կապված մի փոքր խնդիր կարող է առաջանալ: Մեր բախտն է, էլի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդադառնալով Ryanair բյուջետային ավիաընկերության՝ հունվարի 14-ից Հայաստանից իրականացվելիք թռիչքներին:
Նա նշեց, որ Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել:
«Դա ազդելու է Ryanair-ի վրա։ Դա Ryanair-ի մեղքը չէ, մեզ հետ էլ որևէ կապ չունի, կարգավորաներն այնտեղ որոշել են գործադուլ անել: Այսօր օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է դա նշանակելու Հայաստանի համար։ Ես կապ եմ հաստատել Ryanair-ի ղեկավարության հետ։ Սկզբում Հայաստանը մտցրել էին չեղարկումների ցուցակի մեջ, հիմա հանել են, բայց գործադուլի պատճառով սպասվում են ուշացումներ»,- ասաց Տ. Ռևազյանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի խոսքով, եթե չվերթի հետ կապված որևէ փոփոխություն լինի, իրենք կներկայացնեն կոմիտեի կայքում:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից քիչ առաջ տեղեկացրեցին, որ հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան- Միլան երթուղով իրականացվող չվերթերը:
Նախատեսված է, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ին, եթե չառաջանան ուշացումներ:
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց»-ից հորդորում են մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների առաջարկված ծառայություններին
- Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար․ Տաթևիկ Ռևազյան
- Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
- Բանակցությունները Ryanair- ի և Wizzair- ի հետ դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին, բայց կա մի բայց. Լապշին
- «Ryanair»-ը հայտարարեց Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթների մասին՝ միջինը 35 եվրոյով
- Ryanair-ը հույներին առաջարկում է ներքին չվերթների համար 7 եվրոյով տոմսեր գնել