ՀՀ Քաղավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տալիս շրջանցել Իրանի և Իրաքի օդային տարածքները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն քաղաքացիներին տեղեկացնում է, որ շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը»,-ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում վթարված ինքնաթիռի սև արկղը կուղարկվի Ֆրանսիա ՝ ապակոդավորման
- Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի
- Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է