Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
Հայաստանի բարձր ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նաև պատգամավորներ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:
Հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:
Լագրողների հետ զրույցում «Արևմտյան Հայաստանի Հանրապետության» վարչապետ Տիգրան Փաշաբեզյանն ասաց, որ շուրջ 130 տարի առաջ՝ Սուլթան Համիդի ժամանակ, սկսվեցին Հայոց ցեսապանության առաջին գործողությունները, փաստացի այս ցեղասպանական գործողությունները մինչև օրս չեն ավարտվել:
«Բաքվում, Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպաանական գոծողությունները ցույց են տալիս, որ ցեղասապանությունը չի ավարտել: Պետք է հիշենք, որ ցեղասպանությունը մի տեղ սկսվել է և մինչև օրս չի ավարտվել, մշտապես պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության, որպեսզի ցեղասպանության դեպքերը չկրկնվեն: Երկրորդ՝ հիշենք, որ հատուցան խնդիրներ կան: Ցեղասպանությունն իրականացվել է երկու պետության կողմից՝ Թուրքիա և Ադրբեջան, երկուսն էլ պարտավոր են հատուցելու բոլոր հանցագործությունների, պատճառած վնասի համար: Երրորդ՝ ժողովուրդը հանգստություն է գտնում այն ժամանակ, երբ հատուցում է ստանում»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
- Բաքվի ջարդերը պետք է որակվեն ցեղասպան գործողություններ. Աշոտ Մելքոնյան
- Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. ականատեսների վկայություններ
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
- «Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ կյանքի կկոչվի լայնածավալ նախագիծ»
- Սնեգիրյով. Բաքվի ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին
- Հ. Ուլուբաբյան. Թուրքական ձեռագրով են իրագործված Սումգայիթի, Բաքվի ջարդերը
- Բաքվի ջարդերը նախապես պլանավորված ու կազմակերպված էին
- Ինչո՞ւ են մինչ օրս փակ Բաքվի ջարդերի վերաբերյալ խորհրդային արխիվները. Ռոբերտ Մելիք-Փաշաև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան