Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը լուծարվում է։ Լուրից բարկացած աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով կառավարության այդ որոշումից։ Նրանք նշում են, ծննդատունը սպասարկում է մոտակա մոտ երկու տասնյակ գյուղերի բնակիչներին։
«Հունվարի 12-ին գիշերը մեզ ծննդկան է դիմել։ Ջրերը գնացած եկել է։ Հետազոտել ենք, բուժսպասարկումը իրականացրել ենք, ժամը 18։00-ին ծննդաբերել է»,-ասում է բժիշկը։
Մեկ այլ ծննդկանի՝ Զորավանից ուղարկել են Երևան։
«Մեզ ասում են՝ ծնունդները քիչ են։ 2018-ի համեմատ 18-ով ծնունդը ավելացել է։ 136 ծնունդ ենք ունեցել, ըստ նախարարության, 150 ծնունդ պետք է լինի։ Որ ռեմոնտ արած լինի, 250 էլ կունենանք»,-ասում են ծննդատան աշախատակիցները՝ բողոքելով ջեռուցման բացակայությունից ու սառը պայմաններից։
Բուժաշխատողներն ասում են՝ ծնունդների աճ է գրանցվել, վիրահատություններ են իրականացրել, սարքավորումները կան. «Մեր ծննդատունն առաջին մակարդակ է»։
Ծննդատան բուժաշխատողների համոզմամբ, առողջապահության նախարարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի իրավիճակից շահեն խոշոր ԲԿ-ները։ Նրանք կասկածում են, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում հղի կանանց կարող են որակյալ բուժօգնություն տրամադրել։ Նրանք շեշտում են՝ ոչ մայրական, ոչ էլ մանկական մահացության դեպք է եղել, Երևանի հարևանությամբ գտնվող Զովունիից գալիս են Եղվարդում ծննդաբերելու։
«Մեր կոչն է իշխանությանը, նախարարին՝ արթնացեք քնից։ Ռայոնի ժողովուրդն էլ ապրելու, աշխատելու իրավունք ունեն»,-ասում են նրանք։
Ի դեպ, բուժաշխատողներին միացել են նաև քաղաքացիները։ Նրանցից մեկն ասաց՝ երևաբնակ է, մի քանի հիվանդանոցներում անօգուտ բուժում անցնել, Եղվարդի թերապևտն է օգնել։
«Երևանի հիվանդանոցներ որ մտնում ես, ոնց որ հինգ աստղանի հյուրանոց լինի, մի քիչ էլ կարելի է այստեղ վերանորոգում իրականացնել։ Որոշում կայացնելուց առաջ, թող գլուխները թափ տան, կաբինետում նստած որոշում են կայացնում, թող մի հատ ժողովրդի կարծիքը հաշվի առնեն, երբ պետք է, ժողովրդի կարծիքը հաշվի են առնում, երբ պետք չի, չեն հարցնո՞ւմ։ Ծննդատունը ո՞նց են փակում։ Պտտվենք պալատներում, հարցնենք հիվանդներին, ո՞նց են»,-ասաց քաղաքացին։
Նրանք դժգոհում են, որ երկու տարվա ընթացքում նախարարը մեկ անգամ իրենց ԲԿ-ում չի եղել, խնդիրներին չի ծանոթացել, առանց բնակիչների կարծիքը հարցնելու փակելու որոշում է կայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Մարալիկի փակված ծննդատանը բժիշկները անվճար են աշխատում
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին