Եղվարդցիները հիվանդանոցի տարածքում կհավաքվեն նաև վաղը
«Վաղը առավոտյան ժամը 11-ին մարզպետարանում հանդիպելու ենք առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի հետ»,-Եղվարդի ծննդատան գլխավոր բժշկի հետ հանդիպումից հետո հայտարարեցին հանդիպման մասնակից բնակիչները։
Հիշեցնենք, որ այսօր նախ բողոքի ակցիա էին իրականացնում ծննդատան աշխատակիցները, ապա նաև բնակիչները։ Նրանք պահանջում են չփակել ծննդատունը։
Բնակիչների խոսքով, մարզպետարանի աշխատակցի հետ խոսելուց հետո, նրանց դիրքորոշումը լսելուց հետո կորոշեն իրենց հետագա քայլերը։
«Ժողովուրդ ջան, վաղը ժամը 10-ին հավաքվում ենք հիվանդանոցի տարածքում։ Սա մեկի խնդիրը չէ, սա համայնքի խնդիր է։ Այս պահին դադարեցնում ենք ակցիան, իրազեկենք բոլորին»,-ասացին նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Եղվարդցիներ. Ճամփա փակեցինք, նստացրեցինք վարչապետ ու դեպուտատ, որ մեր երեխաների համար լավ լինի, բայց վատ է լինում
- Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան