Հաֆթարը ժամանել է Մոսկվա՝ բանակցելու Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջի հետ
Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը ժամանել է Մոսկվա, որտեղ հնարավոր է բանակցություններ անցկացվեն Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է լիբիական աղբյուրը:
Հաղորդվում է , որ շաբաթ օրը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլոր կողմերին կոչ էին արել դադարեցնել կրակը հունվարի 12-ի կեսգիշերից, ինչպես նաև անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Հաֆթարը ողջունել էր այս նախաձեռնությունը, բայց խոստացել շարունակել հարձակումը Լիբիայի մայրաքաղաքի վրա:
Սարաջը ևս կողմ էր արտահայտվել հրադադարի հաստատմանը, բայց պայմանով, որ հետ կանչվի Հաֆթարի բանակի ստորաբաժանումները, որոնք նախորդ տարվա ապրիլից հարձակումներ են իրականացնում Տրիպոլիի ուղղությամբ:
Կիրակի երեկոյան կողմերը հայտարարեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին: Կողմերից յուրաքանչյուրը խոստացել է պատասխանել հրադադարի ցանկացած խախտման:
Նշվում է, որ 2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարեց գործել որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված պառլամենտը գործում է արևելքում, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորվել է Ազգային համաձայնության կառավարություն՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արևելյան մասում իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում են Հաֆթարի ազգային բանակի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա զորք ուղարկելուն
- Կահիրեի համաժողովում դատապարտել են Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հարցին
- Պուտինն ու Էրդողանը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել
- Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից
- Լիբիային ռազմական օգնություն ցույց տալու օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի.Էրդողան
- Էրդողանը մտադիր է Թուրքիայի խորհրդարանից ստանալ Լիբիա զորք ուղարկելու հավանություն
- Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել Լիբիայի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան