«Հարսանիք թիկունքում»-ը էկրան կբարձրանա 2020թ. գարնանը
Մեկնարկել է «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները
Գյումրու դրամատիկական թատրոնում սկսվել են ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները։ Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Գյումրու դրամատիկական թատրոնից հայտնում են, որ 2018թ-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում, որը հնարավորություն կունենան դիտելու նաև սփյուռքի մեր հայրենակիցները։ «Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը մեր ժամանակների հերոսների մասին է:
2018թ-ի մայիսի 30-ի առաջնախաղից մինչ օրս «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվել է 65 անգամ՝ ունենալով շուրջ 33.000 հանդիսատես։ Ներկայացումը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում, Արցախում, Լիբանանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Հանրապետության մի շարք քաղաքներում։
Այս տարի Գյումրու դրամատիկականը առաջարկ է ստացել «Հարսանիք թիկունքում»-ը էկրանավորելու համար։
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման ստեղծագործական խումբ. պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմադրության հեղինակ՝ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր՝ Հայկո, պրոդյուսեր՝ Արման Միտոյան։
«Հարսանիք թիկունքում»-ը էկրան կբարձրանա 2020թ. գարնանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են
- Պրեմիերա. «Հարսանիք թիկունքում»
- «Հարսանիք թիկունքում». Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված ներկայացման տեսահոլովակը պատրաստ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա