Վրաստանը 2019-ին ռեկորդային թվով զբոսաշրջիկների է ընդունել
«2019 թվականին Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկների է հյուրընկալել»,- Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին:
Նրա խոսքով, նախորդ տարի Վրաստան է այցելել 9 357 964 միջազգային ճանապարհորդ:
Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկությամբ՝ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ այցելել է 7.8%-ով ավելի զբոսաշրջիկ: Միջազգային այցելուների թիվը կազմել է 7 725 774, աճը 7.3% է կազմել:
Ամենաշատ այց է իրականացվել Հայաստանից (+7.6%), Ադրբեջանից (+7.2%), Ռուսաստանից (+4.8%) և Թուրքիայից (+5.3%):