Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը
5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանների խուզարկության հետևանքով առգրավվել է մոտ 70-80 հազար դոլարին համարժեք գումար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Սա մոտավոր թիվ է, քանի որ ես բոլոր խուզարկությունների արձանագրությունները չեմ ստացել։ Բանավոր տեղեկատվությամբ եմ հաշվարկել, բայց վերջնական չափը պարզ կլինի մի քանի օրից»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, առաջիկայում միջնորդություն կներկայացնեն առգրավված գումարը վերադարձնելու վերաբերյալ։
«Թավադյանն իր անձնական միջոցները ներդնում է հեռուստաընկերության գործունեության ֆինանսավորման համար։ Թե ինչպիսին կլինեն առգրավման հետևանքները, առաջիկայում պարզ կլինի»,-ասաց նա։
Իսկ մինչ այդ՝ հունվարի 8-ին բողոքարկել են Արմեն Թավադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Վաղը այն կուղարկվի վերաքննիչ դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը
- Արմեն Թավադյանի աջակիցները դատախազությունից պահանջում են ազատ արձակել նրան
- Արմեն Թավադյանը ուղերձով է դիմել կալանավայրից
- «5-րդ ալիք». Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ
- Դատարանը բավարարեց Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
- Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն
- Դատարանը չբավարարեց Թավադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան