Ընտրություն՝ նոր կարգով
Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունվարի 9 –ին տեղի ունեցավ ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հաջորդ օրը Լոզանում կայացավ միջազգային օլիմպիական կոմիտեի 135-րդ նստաշրջանը: Որոշվեց համանուն չորրորդ պատանեկանն անցկացնել 2024թ. Հարավային Կորեայի Փհենչհան և Կաննին քաղաքներում: Ընտրությունը կատարվեց նոր կարգով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Մրցավայրը որոշվեց ոչ թե հայտերի քննարկման, այլ՝ շահագրգիռ կողմերի և համապատասխան հանձաժողովի միջև կայացած երկխոսության արդյունքում:Որոշման հիմքում իր դերն ունեցավ այն հանգամանքը, որ 2018 –ին Հարավային Կորեայի նշած քաղաքներն ընդունել են ձմեռային օլիմպիական խաղերը և արդեն լավ փորձություն ունեն մարզակառույցները:
Հիշեցնենք,որ ձմեռային առաջին օլիմպիական պատանեկան խաղերը տեղի են ունեցել Ավստրիայի Ինսբրուկում (2012թ) , երկրորդը ` Նորվեգիայի Լիլեհամերում (2016թ.):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա