Արթուր Վանեցյան. Ծննդատների զարգացմանը վերաբերվել միայն արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ անվտանգությունից
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից»։
Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) January 14, 2020
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Ա. Վանեցյանը հայտարարել էր՝ իր առաջիկա ծրագրերի ու գործունեության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար այսուհետ օգտվելու է նաև Twitter-ից:
«Այս հարթակի ընձեռած հնարավորությունները ևս օգտագործենք ինֆորմացիայի փոխանակումն օպերատիվ և արդյունավետ դարձնելու համար»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան