«Ժողովուրդ». Ալրաղացի Լյովիկի գործով նախաքննական մարմինը դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գևորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաև Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը:
Ըստ Վաղարշակ Գևորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որևէ տեղեկություն ունես Լևոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի:
Այսինքն՝առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշել, որ նախաքննական մարմինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան